Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վրեժխնդրությունների շարքից

Վրեժխնդրությունների շարքից
24.01.2014 | 14:34

Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումում «Բարսելոնը» «Լևանտեին» նրա իսկ դաշտում հաղթեց 4:1 հաշվով՝ այսկերպ յուրօրինակ վրեժ լուծելով առաջնության խաղում արձանագրված ոչ-ոքիի համար:
Ի դեպ, վրեժխնդրության մեկ այլ օրինակ էլ արձանագրվել է Իտալիայի գավաթի խաղարկությունում և դարձյալ մեկ քառորդ փուլում: Այստեղ էլ «Ռոման» «մուռ հանեց» «Յուվենտուսից» (1:0)՝ երկրի առաջնությունում կրած պարտության դիմաց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ